Արցախում կորոնավիրուսից 67-ամյա տղամարդ է մահացել, նոր դեպքերի թիվը 5 է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

նկար

Հունվարի 13-ին կատարվել է 82 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 756 քաղաքացու հետազոտություն, որից 55-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

--00—ԼՄ