Հայաստանի բասկետբոլի հավաքականը կարող է գլխավորել NBA-ի մասնագետներից Ռեքս Կալամյանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

տռռեգտեռգ

Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ կարող է դառնալ NBA-ի մարզիչներից Ռեքս Կալամյանը:

«Արմենպրես»-ի տեղեկություններով Հայաստանի բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդը հենց «Դետրոյթ Փիստոնս»-ի գլխավոր մարզչի օգնական Ռեքս Կալամյանն է:

 

Հավաքականի հետ աշխատանքի համար քննարկումներ եղել են նաև Քոբի Բրայանթի հոր` Ջոյի Բրայանթի հետ: Ռեքս Կալամյանը մարզչական կարիերան սկսել է 1990-ականներին: Կալամյանն աշխատել է  «ELAC» (1990–1992), «Los Angeles Clippers» (1995–2003), «Denver Nuggets» (2004–2005),       «Minnesota Timberwolves» (2005–2007), «Sacramento Kings» (2007–2009), «Oklahoma City Thunder» (2009–2015),           «Toronto Raptors» (2015–2018), «Los Angeles Clippers» (2018–2020)  «Sacramento Kings» (2020-2021),«Detroit Pistons» (2021-մինչ օրս):

--00--ՍԳ