Երևանում 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը 14-ից 17-ը կնվազի 10-12 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

ձմեռ
Հանրապետության տարածքում` 

Հունվարի 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ի գիշերը առանձին շրջաններում, 19-ի շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով: 

Երևան քաղաքում՝

Հունվարի 14-ի ցերեկը, 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 19-ին սպասվում է ձյուն:

--00—ԼՄ