Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող կինը հայտնաբերվել ու կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

Հունվարի 12-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեղադրանքով հետախուզվող 44-ամյա կինը, որը հաշվառված է Էջմիածին քաղաքում,  Իջևանում է։ Նույն ՔՈ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հետախուզվող կինը հայտնաբերվեց  ու բերման ենթարկվեց ոստիկանության Իջևանի բաժին։ Նա կալանավորվել է։

 --00—ՄՀ