Վրաստանի միացումը «3+3» ձևաչափին չի պարտավորեցնի փոխել իր քաղաքական դիրքորոշումը. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

տռռեգտեռգ

Վրաստանի միացումը Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափին չի պարտավորեցնի երկրին փոխել իր քաղաքական դիրքերը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Կարելի է պայմանավորվել, որ մենք կքննարկենք այդ ձևաչափում բացառիկ թեմաներ, որոնք հետաքրքրություն են ներկայացնում բոլոր մասնակիցների համար»,- ասել է Լավրովը՝ նկատելով, որ Մոսկվան դիվանագիտական հարաբերություններ չունի Թբիլիսիի հետ, այդ իսկ պատճառով ավելի քիչ հնարավորություն ունի բացատրելու վերոնշյալ ձևաչափով փոխգործակցության առավելությունները:

«Մենք դիմել ենք մեր թուրք, ադրբեջանցի, հայ ընկերներին՝ խնդրելով, որ նրանք այնուամենայնիվ բացատրեն մեր վրացի հարևաններին այս ձևաչափին միանալու իրենց շահը: Դա նրանց ոչնչի չի պարտավորեցնի, ինչ վերաբերում է իրենց քաղաքական դիրքորոշումներին»,- ընդգծել է Լավրովը:

--00--ՍԳ