«Արծվի թևերի» մոտ 27–ամյա վարորդը բեռնատարով 150 մետր գլորվել է ձորը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

5623

Հունվարի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:30-ի սահմանում Երևանի բնակիչ, 27-ամյա Հարություն Խաչատրյանը իր վարած ГАЗель մակնիշի բեռնատարով Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևերի» մոտ, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում, գրում է  shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից, ապա տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն: 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

--00—ԼՄ