COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 320 միլիոնը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 14-ի առավոտվա դրությամբ կազմել է 320 միլիոն 97 հազար 533:

Ըստ Worldometer-ի տվյալների՝ վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 520 հազար 638-ի: COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածների և մահացածների թվով առաջատարը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որտեղ հայտնաբերվել է 64 միլիոն 82 հազար 753 COVID-19-ով վարակակիր, իսկ մահացածների թիվը երկրում հասել է 846 հազար 788-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 36 միլիոն 582 հազար 129-ի, իսկ ախտահարման հետևանքներից մահացածների թիվն այս երկրում կազմել է 485 հազար 350 մարդ:

Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում Բրազիլիան է, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 22 միլիոն 815 հազար 827 հիվանդացած, նրանցից մահացել է 620 հազար 609 մարդ:

--00—ՄՀ