Կարևոր է հասկանալ, թե որքանո՞վ «կառուցողական» կգտնվի միջազգային ահաբեկչությունը սատարող Էրդողանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

ոսկանյան

 Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

«Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների միջև այսօր Մոսկվայում կայացած հանդիպումը թե՛ պաշտոնական Երևանը և թե՛ Անկարան գնահատել են միևնույն կերպ՝ «դրական և կառուցողական»։

Մեր հասարակությանը սակայն մի շարք հարցերի շրջանակում, կարծում եմ՝ պետք է հետաքրքրի նաև մի հանգամանք՝ արդյոք նման հանդիպումների ընթացքում Հայաստանն արծարծելո՞ւ է 44-օրյա պատերազմի ընթացքում էրդողանական վարչախմբի կողմից մեր տարածաշրջան ներմուծված և անմարդկային հանցագործություններ կատարած ահաբեկիչների խնդիրը։

Ի վերջո, հայկական կողմն այս հարցում ունի հստակ ապացույցներ՝ Արցախի պաշտպանության բանակի կողմից ձերբակալված երկու ահաբեկիչ վարձկանների քրեական գործի տեսքով։ 
Ուստի չափազանց կարևոր կլինի հասկանալ, թե որքանո՞վ «կառուցողական» կգտնվի միջազգային ահաբեկչությունը փաստացիորեն սատարող էրդողանական վարչախումբը, դիցուք, այս հարցով, ինչն էլ ևս մեկ ցուցիչ կարող է դառնալ այն բանի, թե որքանո՞վ է այն անկեղծ հարաբերությունները կարգավորելու իր «ձգտման» մեջ։ 
#հարափոփոխ_տարածաշրջանը»։

--00—ՄՀ