Երասխ-Ադրբեջանի սահման հատվածում երկաթուղու վերականգնման համար աշխատանքային խումբ կստեղծվի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

տռռեգտեռգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 14-ի որոշմամբ՝ Հայաստանի երկաթուղու Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների իրականացման նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի։

 

«Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի՝

  1. Հայաստանի Հանրապետության երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
  2. Աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների վերաբերյալ»,- ասված է որոշման մեջ։

--00--ՍԳ