ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ՀՀ-ի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպման արդյունքների մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

տռռեգտեռգ

Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը Մոսկվայում հունվարի 14-ին կայացած բանակցությունների արդյունքում պայմանավորվել են երկխոսությունը վարել կառուցողական ու ապաքաղաքական առանցքով, որպեսզի գտնեն ընդհանուր եզրեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳ նախարարությունը:

«Կողմերը պատրաստակամություն են ցուցաբերել երկխոսություն վարել կառուցողական, ապաքաղաքական առանցքով, բաց ոգով ու միտված գործնական արդյունքի ՝շարժվելով փոքր քայլերով՝ պարզից բարդի անցնելու ճանապարհով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ընդհանուր եզրեր գտնել՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման»,- ասվում է հայտարարության մեջ։

--00--ՍԳ