Բացահայտվել է 2019 թվականին կատարված ավազակությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 15,  24 News

ղզցղզց

2019 թ. դեկտեմբերի 24-ին Գյումրի քաղաքից Բենիամին գյուղ տանող ճանապարհին մի տղամարդու մարմնական վնասվածքներ էին պատճառել և 200․000 դրամ հափշտակել: Ավազակության հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել:

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության, Մուշի և Ախուրյանի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարել է Գյումրի քաղաքի 26-ամյա բնակիչը։ Հունվարի 13-ին նրան առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 4-րդ կետով:

--00--ՍԳ