ՌԴ ԶՈՒ ավելի քան 1500 տանկիստ մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում, այդ թվում` ՀՀ-ում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 15,  24 News

ռդ

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի  Հարավային ռազմական շրջանի ավելի քան 1500 տանկիստ  մարտական հրաձգության վարժանքներ են անցկացնում Հայաստանի ՌԴ ռազմաբազայի, ինչպես նաև Հարավային Օսիայի, Ղրիմի, Դաղստանի, Ադըղեայի, Ինգուշիայի և այլ տասնյակ զորամասերի զորավարժարաններում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Տանկիստները կրակային խնդիրները կատարում են մարտավարական խմբերում, որոնք նախատեսված են հակառակորդի պաշտպանության ճեղքման և հաջող հարձակման զարգացման համար: Բացի այդ, տանկիստները կատարելագործել են թիրախների խոցման հմտությունները փակ կրակային դիրքերից մինչև 6 կմ հեռավորության վրա:

Տանկային մեխանիկ-վարորդները տանկերի վարելու վարժանքներ են կատարել «Տանկային բիաթլոն» դաշտային մրցույթի ընտրական փուլի շրջանակներում:

Տանկային ստորաբաժանումները օրվա ցերեկային և գիշերային ժամերին մարտ վարելու և պաշտպանական մարտավարություն են մշակում:

Զորամասերի տանկային դասակների մարտական ներդաշնակեցումը կշարունակվի մինչև 2022 թվականի փետրվար:

  --00—ՄՀ