Արցախում կորոնավիրուսով վարակման 6 նոր դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

կոր

Հունվարի 14-ին կատարվել է 65 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 45 վարակակիր: Բժիշկները 10 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 22-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 821 քաղաքացու հետազոտություն, որից 61-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:

«Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի COVID-19-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով ձեր և ձեր հարազատների առողջությունը:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն իրականացվում են Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00-ը, շաբաթ օրը՝ 10:00-14:00-ը, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում»,- հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

--00—ԼՄ