ՀԱՊԿ առաքելությունը թույլ չտվեց, որ Ղազախստանում գունավոր հեղափոխություն բռնկվի. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

նկար

ՀԱՊԿ առաքելությունը թույլ չի տվել, որ հերթական գունավոր հեղափոխությունը բռնկվի։ Նման կարծիք է հայտնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  Ղազախստանից վերադարձած խաղաղապահ ուժերի հետ հանդիպման ժամանակ, գրում է vesti.ru-ն:

«Ղազախստանում ՀԱՊԿ գործողությունը ազդանշան է բոլորին, ովքեր սուր են խրում ռուս-բելառուսական սահմանների պարագծով: Դուք բոլորին ցույց տվեցիք, որ մեզ հետ կռվելը վտանգավոր է: Ավելին, անհնար է: Մեզ հաղթել հնարավոր չէ: Սա ձեր գործողության հիմնական արդյունքն է», - ասել է Լուկաշենկոն Ղազախստանից ժամանած բելառուս խաղաղապահների հետ հանդիպմանը:

Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ երկրների դեմ պայքարը «թանկ կարժենա, շատ թանկ, միլիոնավոր մարդիկ կզոհվեն»։

Նա նաև ընդգծել է, որ Ղազախստանում գունավոր հեղափոխություն կազմակերպելու փորձ կատարողների «առաջին խայտառակությունը» տեղի է ունեցել Բելառուսում։

--00—ԼՄ