Ադրբեջանցիները հրաժարվում են վերադարձնել Տեղ համայնքի հովվի 350 ոչխարը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

․

«Ադրբեջանցիները հերքում են, որ Տեղ գյուղի հովիվ Սուրիկ Մաթևոսյանին հունվարի 13-ին առևանգելիս նրա մոտ 350 ոչխարներ են եղել, ասում են նման բան չկա»,- այս մասին 24 News-ին տեղեկացրեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

«Հեռախոսով նկարած լուսանկարներ կան, թե ինչպես են ադրբեջանցիները ոչխարները տանում, դա ներկայացրել ենք ռուս խաղաղապահներին, իրենք էլ ներկայացրել ենք ադրբեջանցիներին: Բանակցությունները շարունակվում են, դեռ պատասխան չկա»,- նշեց նա:

Նշենք, որ հունվարի 13-ին ադրբեջանցիները առևանգել էին Տեղ համայնքի 53-ամյա հովիվ Սուրիկ Մաթևոսյանին և նրա 350 ոչխարներին։ Մեկ օր անց գերեվարված Սուրիկ Մաթևոսյանը վերադարձվել էր, սակայն առևանգված ոչխարները մինչև այսօր շարունակում են մնալ ադրբեջանցիների մոտ։

--00--ԱՀ