Քոչարյանը կողմ էր, որ մարզպետ դառնայի/ 75.000$ պարտք ունեի/ ՀՅԴ-ն ինձ ցավացրել է. Հովիկ Աղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Մերձքաղաքական զրույց» հաղորդման շրջանակում պատմել է, որ պատերազմից հետո երթուղային տրանսպորտով երթևեկելիս եղել են դեպքեր, որ մարդիկ իր հետ «ագրեսիվ» են խոսել:

«Կանգառում մի աղջիկ ինձ ասաց․ «Դավաճա՛ն, լա՞վ հանձնեցիք հողերը»»,-պատմել է պատգամավորը և հավելել. «Ցավալի արդյունքներ էին արձանագրվել. ճիշտ կլիներ՝ պատերազմից հետո ուրիշ ուժ գար»։

Հաղորդման շրջանակում պատգամավորը նաև խոստովանել է, որ 90-ականներին ՀՅԴ-ն իրեն ցավացրել է, և թեմայի շրջանակում պատմել է ՀՅԴ-ին ադամակցելու, կուսակցությունից հեռանալու պատճառների և 13 տարի՝ 2000-2013 թթ.-ին, արտագնա աշխատանքի մեկնելու պատճառների մասին:

 

Հարցազրույցը կարող եք դիտել՝ ըստ հետևյալ ենթավերնագրերի.

00:00 Անոնս,

01:32 ArmComedy-ի տղաների մոտ լավ է ստացվում. տղաներս շատ են դիտողություն անում,

03:31 Տրանսպորտով եմ երթևեկում, տրամադրություն եմ շոշափում ,

05:43 Եղել է՝ ուզեցել են հարվածել,

08:45 Գցեցի-բռնեցի, որոշեցի՝ գիտնական դառնամ,

12:00 Չարաճճի եմ․ խիստ հրամանատար էի,

14:15 ՀՅԴ-ն ինձ ցավացրել է,

20:43 13 տարի արտագնա աշխատանքի էի, 75.000$ պարտք ունեի,

22:10 Հովիկ Աբրահամյանը՝ մարզպետ, ես՝ փոխմարզպետ,

27:07 Ժիրայր Սեֆիլյա՞ն, թե՞ Նիկոլ Փաշինյան,

29:36 Ճիշտ կլիներ՝ պատերազմից հետո ուրիշ ուժ գար,

31:15 Չենք պարտվել պատերազմում,

33:57 Չպիտի սգանք զինվորի մահը,

37:08 Չունեմ սովորություն աղոթելու, ինչի՞ պիտի աղոթեմ, որ․․․

 

Կարևոր մտքերը՝ շեղատառերով.

  1. ArmComedy-ի տղաները դրական ազդեցություն են ունենում իմ կայացման գործընթացում։
  2. Ընտանիքիս անդամները, առավել ևս՝ տղաներս, մի քիչ շատ են դիտողություն անում։
  3. Պատերազմից հետո եղել են դեպքեր, որ մարդիկ ինձ հետ ագրեսիվ են խոսել։
  4. Կանգառում մի աղջիկ ինձ ասաց․ «Դավաճա՛ն, լա՞վ հանձնեցիք հողերը»։
  5. Բոլորս, այդ թվում՝ ես, դրական էինք տրամադրված, երբ Քոչարյանն ընտրվեց վարչապետ։
  6. 2 անգամ զղջումնագիր եմ գրել, որ ընդունեն ՀՅԴ-ի շարքերը, չվերականգնեցին։
  7. Չեմ կորցրել հարազատության զգացումը ՀՅԴ-ի հետ։
  8. Հայաստանում ինձ աշխատանք չէին տալիս:
  9. Ռոբերտ Քոչարյանը կողմ էր իմ՝ Արարատի մարզպետի թեկնածությանը։
  10. ՔՊ-ականներից սանկցիաների եմ ենթարկվել։
  11. Ցավալի արդյունքներ էին արձանագրվել․ ճիշտ կլիներ՝ պատերազմից հետո ուրիշ ուժ գար։
  12. Այն կորստի ցավը, որ երիտասարդությունն է զգում, ես չեմ զգում։
  13. Առաջարկել էի ՀՀ-ն անվանել Արևելյան Հայաստանի Հայկական Հանրապետություն։
  14. Դեմ եմ մոտեցմանը, որ առավոտյան, ցերեկը մեղք գործեմ, երեկոյան գնամ եկեղեցի:

--00--ԼՄ