«Ռոմա»-ն հաղթեց Հռոմում. Մխիթարյանը մասնակցեց խաղին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 17,  24 News

ռոմա

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Կալյարի»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում մայրաքաղաքային թիմին հաջողվեց առավելության հասնել նվազագույն հաշվով: «Ռոմա»-ի միակ գնդակը 33-րդ րոպեին 11 մետրանոց հարվածից խփեց Օլիվերիան:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:

Իտալական Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում «Ռոմա»-ն բարելավեց իր դիրքը և այժմ 6-րդն է: Առաջատարը «Ինտեր»-ն է:

  --00—ՄՀ