Կորոնավիրուսի դեմ ՀՀ-ում երրորդ դեղաչափով պատվաստվել է 2736 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 17,  24 News

կորոնավիրուս

Պատվաստումային գործընթացը շարունակվում է: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 միլիոն 761 հազար 529 քաղաքացի։

Առաջին դեղաչափը ստացել է 973 հազար 944 քաղաքացի, երկրորդ դեղաչափը` 784 հազար 849 քաղաքացի։

Երրորդ դեղաչափով պատվաստվել է 2736 քաղաքացի։

  --00—ՄՀ