Նազարբաևի համագյուղացիները բացահայտել են նրա գտնվելու վայրը․ նա իր հայրենի գյուղից մեկնել է ԱՄԷ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

նկար

Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հունվարի 2-ին այցելել է Ալմա Աթայի մերձակա Շամալգան գյուղ, հունվարի 3-ին եղել է այնտեղ։ Այնուհետև զրահամեքենայով մեկնել է Ղրղզստան, որտեղից թռել է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին Նազարբաևի համագյուղացիները պատմել են «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հատուկ թղթակիցներին։

Ըստ աղբյուրի՝ Նազարբաևի համագյուղացիները պատմել են «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ի հատուկ թղթակիցներին։

«Նազարբաևը եկել է այստեղ Նոր տարուց հետո, այցելել հիվանդ եղբորը՝ Բոլաթին։ Որքան գիտեմ, այդ ժամանակ Նազարբաևը և նրա ընտանիքի մի քանի անդամներ զրահամեքենաներով քշեցին դեպի Ղրղզստանի սահման։ Նրանց այնտեղ են դիմավորել։ Նրանց տեղափոխել են օդանավակայան, որտեղից բոլորը թռել են Արաբական Միացյալ Էմիրություններ»,- ասել է գյուղում վարչական պաշտոն զբաղեցնողը մի քաղաքացի։ 

Նուրսուլթան Նազարբաևը Շամալգան գյուղից է։

--00—ԼՄ