Արարատի մարզում Opel Astra-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել դաշտում. կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

նկար

Հունվարի 17-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:10-ի սահմանոմ Opel Astra մակնիշի ավտոմեքենան Նորամարգ-Ռանչպար ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն:

Օպերատիվ է գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը   առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: 

--00—ԼՄ