Ձեզ էլ են սպանել, անգլիացիներն էլ՝ ֆրանսիացիներին, նրանք էլ գերմանացիներին, հիմա էլ հաշտ ապրում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ, լրագրողների հարցադրումներին ի պատասխան, անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր օգուտներին։

«Մեր տարածքից այն կողմ՝ մինչև 200 կիլոմետր, իմ գիտակցությամբ այդտեղի բնակչությունը շատ ծառայություններից օգտվելու է ՀՀ-ի հանրապետությունից։ Այդպիսի մեսիջ եմ ուղարկել մեր բժշկական ձեռնարկություններին, որ արդեն արդիական, ամենաժամանակակից սարքավորումները ձեռք բերեն, որոնք որ արհեստական ինտելեկտով են աշխատում՝ տամոգրաֆիա, սքան․․․։ Էդ դեպքում մեր բժիշկները բավականին լավ կրթություն ունեն, և հնարավոր է, որ տեղի բնակիչները (կապ չունի` ազգությամբ թուրք են, թե ովքեր են), նրանք հնարավոր է Գյումրիից օգտվեն, իսկ Մարգարայի կողմից կարող են Երևանից օգտվել։ Մենք նույնպես օգտվելու ենք նրանց ծառայություններից, որոնք իրենց մոտ են զարգացած»,-ասել է Խաչատուր Սուքիասյանը։

Լրագրողի՝ թուրքերի կողմից հայերին սպանելու փաստի մեջբերումից հետո, պատգամավորը պատասխանել է․ «Ձեզ էլ են սպանել, անգլիացիներն էլ՝ ֆրանսիացիներին, նրանք էլ՝ գերմանացիներին, հիմա էլ հաշտ ապրում են»։