Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3656 նոր դեպք, մահացել է 32 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

նկար

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3656 նոր դեպք: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 3066 մարդ, ևս 32-ը՝ մահացել։ Այս մասին տեղեկանում ենք stopcov.ge-ից:

Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 21 հազար 711 թեստավորում։ 

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 999 հազար 343 դեպք, որից 931 հազար 507-ը ապաքինվել է, 14 հազար 481-ը՝ մահացել: Երկրում ընդհանուր առմամբ 2 միլիոն 551 հազար 413 մարդ պատվաստվել է, օրական՝ 5001։

--00—ԼՄ