Մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են գողացված համարանիշեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Հունվարի 14-ին Իջևանում ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները ստուգման նպատակով կանգնեցրել են Վարդենիսի 30-ամյա բնակչի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան։ Վարորդը և ուղևորները կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության Իջևանի բաժին։ Զննությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել են համարանիշեր:

Իջևանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ համարանիշերից մի զույգը գողացված է։ Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա օգոստոսին՝ մայրաքաղաքի Չարենցի փողոցում։ Համարանիշերը գողացվել էին կայանված «ԲՄՎ» մակնիշի մեքենայից։ Փաստի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ։

Բերման ենթարկվածների մեքենան կնիքվել և գտնվում է Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածքում։
Հանգամանքները պարզվում են:

--00--ՍԳ