Հաստատվել է ՀՀ և Մոլդովայի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի կազմը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 17,  24 News

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ-ի և Մոլդովայի Հանրապետության միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու մասին: 

Որոշման համաձայն՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահ է նշանակվել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ է նշանակվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալը, հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետը:   

հավելված

--00—ՄՀ