Թուրքիայի կառավարության նիստում կքննարկվեն Քըլըչ-Ռուբինյան հանդիպման արդյունքները

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 17,  24 News

թուրւքիա

Թուրքիայի կառավարության այս շաբաթվա նիստում օրակարգում ներառված հիմնական թեմաներից բացի անդրադարձ է լինելու նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին. գրել է Ermenihaber.am-ը։

Ըստ «CNN»-ի թուրքական ծառայության՝ մասնավորապես քննարկվելու է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մոսկովյան հանդիպման արդյունքները:

Հաղորդվում է, որ նիստի օրակարգի 3 հիմնական թեմաներն են լինելու  տնտեսությունը, համաճարակը և ահաբեկչության դեմ պայքարը:

Թուրքիայի կառավարության նիստը հունվարի 17-ի փոխարեն տեղի կունենա հունվարի 20-ին՝ պայմանավորված նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցով Ալբանիա։

 

--00—ՄՀ

Տեսանյութեր