Ընդդիմությունը գործում է հիմարությունը հիմարության հետևից, կառչել են մանդատներից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Ընդդիմությունը գործում է հիմարությունը հիմարության հետևից, կառչել են մանդատներից։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ  Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանի համոզմամբ, իրենք մանդատ չեն տվել ընդդիմությանը, որ նրանք ԱԺ-ում քննարկեն Ռուբինյանի սանրվածքը, ԱԺ֊ում իրենք անելիք չունեն, թող մանդատները վայր չդնեն, բայց դուրս գան և մարդկանց հետ աշխատեն։

Նախկին պատգամավորի կարծիքով, սահմանամերձ բնակավայրերում ապրողները սպասում են ընդդիմությանը, և նրանք պարտավոր են գնալ մարդկանց մոտ, բայց նույնիսկ սահմանային միջադեպերի ժամանակ են բացակայում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։