Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

56

Հունվարի 18-ին՝ ժամը 00:01-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա․ Բաբաջանյան փողոցի թիվ 25 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։36-ին, մարվել՝ 00։52-ին։

Պարզվել է, որ Ա․ Բաբաջանյան փողոցում այրվել է «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ. Ա., ծնված 1987 թ․)։

--00—ԼՄ