Սյունիքի, Արագածոտնի, Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

մերկ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։

Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

--00—ԼՄ