Եվս 4 հայ մարզիկ Պեկինի Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

պեկին

Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիան ՀԱՕԿ-ին տեղեկացրել է Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերին հայաստանցի չորս մարզիկների մասնակցության մասին․ գրել է Armsport.am-ը։

Համապատասխան միավորների շնորհիվ տեղ է հատկացվել դահուկավազորդներ Միքայել Միքայելյանին, Կատյա Գալստյանին , Անգելինա Մուրադյանին և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանին:

Հիշեցնենք, որ օլիմպիական արտոնագիր ունի նաև մեր Թինա Կարապետյան -Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը:

--00—ՄՀ