Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին 3 օրով գործուղում է ԱՄԷ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

գնել

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին 3 օրով գործուղել է ԱՄԷ:

Որոշման մեջ ասվում է.

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին 2022 թվականի հունվարի 19-21-ը գործուղել Արաբական Միացյալ Էմիրություններ՝ «Դուբայ Էքսպո-2020» ցուցահանդեսին մասնակցելու և դրա շրջանակներում «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի դուստր «Ռուսատոմ Օվերսիզ» բաց բաժնետիրական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրելու նպատակով։

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

--00—ՄՀ