Երևանում բախվել են Մերսեդեսն ու Օպելը, կա 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

նկար

Հունվարի 16-ին Երևանում ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 18:15-ի սահմանում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Ղևոնդ Հ.-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Հերմինե Ղ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով Ղևոնդ Հ.-ի ուղևորներ, 47-ամյա Իրինա Պ.-ն, 19-ամյա Վարդուհի Պ.-ն, 51-ամյա Ռուզան Ս.-ն և Հերմինե Ղ.-ի ուղևոր, 34-ամյա Գայանե Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայութան Երևանի գնդի 2-րդ գումատակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի  տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։

նկար

--00—ԼՄ