N զորամիավորումում ամփոփել են տարին, զեկուցել կատարված աշխատանքների մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

ղզցղզց

N զորամիավորումում հունվարի 18-ին ամփոփվել են 2021 թ. ուսումնական տարվա ընթացքում իրականացված աշխատանքների արդյունքները: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զորամիավորման հրամանատարի տեղակալները զեկուցել են նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքների և արձանագրված բացթողումների վերաբերյալ։ Ամփոփելով խորհրդակցությունը, զորամիավորման հրամանատարը մատնանշել է պլանավորած կարևորագույն միջոցառումներն ու գերակա խնդիրները, հանձնարարականներ տվել հետագա աշխատանքների կազմակերպման ուղղությամբ։ Խորհրդակցության ավարտին խրախուսվել են առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներն ու ստորաբաժանումները, զորամիավորման հետ համագործակցող համայնքների ղեկավարները։

--00--ՍԳ