Ալմաթիում հունվարի 19-ին կչեղարկվի արտակարգ դրության ռեժիմը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

ղզցղզց

Ղազախստանում հունվարի 5-ից գործող արտակարգ դրության ռեժիմը և պարետային ժամը հունվարի 19-ին կչեղարկվի, սակայն ահաբեկչական վտանգի «կարմիր» մակարդակը կպահպանվի։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Նշենք, որ Ղազախստանում հունվարի 2-ից բողոքի ակցիաներ էին իրականացվում հեղուկ գազի գնի թանկացման դեմ։ Ակցիաները կարճ ժամանակահատվածում վերածվեցին մասշտաբային անկարգությունների, և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 5-ին արտակարգ դրություն սահմանեց երկրում։

Հունվարի 19-ին՝ կեսգիշերին Ալմաթիում կլրանա արտակարգ դրության ժամկետը, և այն կվերացվի, սակայն ահաբեկչական վտանգավորության «կարմիր» մակարդակը դեռ կպահպանվի։

--00--ՍԳ