Իրանում ձնահյուսի հետեւանքով մեկ մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

ղզցղզց

Իրանում երեքշաբթի օրը ձնահյուս է առաջացել Քարաջ-Չալուս ավտոճանապարհին, որի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Ալբորզի նահանգի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչ, գնդապետ Բիժան Ջանաթիին։

«Երեքշաբթի առավոտյան ձնահյուս է առաջացել Թեհրան-Հյուսիս մայրուղու շինհրապարակում»,-ասել է Ջանաթին IRNA-ին: «Շինարարներից մեկը մահացել է, երկուսը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ»,-հավելել է նա։

--00--ՍԳ