Թուրքիայում նավթատար է պայթել․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 19, 24News

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է  որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը, գրում է ermenihaber.am-ը։

Ըստ աղբյուրի՝ պայթյունի հետևանքով  բռնկվել է հրդեհ և փակվել  Քահրամանմարաշ-Գազիանթեփ մայրուղին: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ և շտապօգնության մեքենաներ։ Կա վտանգ, որ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը կարող է հասնել բնակավայրեր: 

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ դեպքի առնչությամբ ընթանում է հետաքննություն: 

--00—ԼՄ