Ոստիկանություն բացահայտել է հանցագործության 70 դեպք, որից 20-ը՝ անձնական ունեցվածքի գողության

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

54

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունվարի 19-ից 20-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 70 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու` 10, թմրամիջոցի հայտնաբերման` 8, խարդախության՝ 7, ընտանեկան բռնության՝ 6, խուլիգանության՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի, բնակարանային գողության, զենք-զինամթերքի առգրավման և ծեծի՝ 2, ավազակային հարձակման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, գույքը վնասելու սպառնալիքի, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, ծանր վիրավորանքի, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտոնական որոշումը դիտավորությամբ չկատարելու, զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգության ու սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, կողոպուտի՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 3 պատահար. 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՄ