Անկարան չի ցանկանում հայ-թուրքական բանակցությունները երրորդ երկրում վարել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 20,  24 News

անկարա

Անկարան Թուրքիա-Հայաստան բանակցությունները երրորդ երկրում անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ում իր աղբյուրին։ 

«Հայաստանի հետ բանակցությունների հերթական փուլի ամսաթիվը կորոշեն երկու կողմերի հատուկ ներկայացուցիչները։ Մենք ցանկանում ենք, որպեսզի բանակցություններն անցկացվեն Թուրքիայում և Հայաստանում։ Կարիք չկա դրանք երրորդ երկրում անցկացնել»,- ասել է գործակալության աղբյուրը։

 ՌԴ ԱԳՆ-ում հունվարի 14-ին կայացել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։

--00—ՄՀ

Տեսանյութեր