Թուրքիան ձգտում է ներկայացվածություն ունենալ ՀՀ-ում տարածաշրջանում ամրապնդվելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

Թուրքիան ձգտում է ներկայացվածություն ունենալ ՀՀ-ում՝ տարածաշրջանում ամրապնդվելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ, եթե Թուրքիան աջակցի Ուկրաինային Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմում, գուցե իրավիճակը թեժանա նաև մեր ճակատում։

Հովհաննիսյանի կարծիքով, Թուրքիայի և Ադրբեջանի շահերը չեն փոխվել Հայաստանի նկատմամբ, և պետությունն ու նրա ուղեղային կենտրոնները պետք է հաշվի առնեն բոլոր սցենարները՝ հնարավոր մարտահրավերներին պատրաստ լինելու համար։

Փորձագետը նաև նշեց, որ ՀՀ-ի մանևրելու հնարավորությունները բավականին քիչ են, և եթե Ռուսաստանը պնդի Ուկրաինայում ՀՀ-ի հնարավոր ներգրավվածության համար, ապա խուսափելու շատ լծակներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։