ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորումն ամփոփել է 2021-ի միջոցառումների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

․

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ  ամփոփվել են 2021թ. ուսումնական տարվա ընթացքում ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման իրականացրած միջոցառումների արդյունքները։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ անցկացված խորհրդակցությանը ներկայացվել են մարտական պատրաստության և հերթապահության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել 2022-ի  հիմնական խնդիրները:

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցության ավարտին գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը պատվոգրեր է հանձնել տարվա ընթացքում առավել բարձր արդյունքներ գրանցած զինծառայողներին:

-00--ԱՀ