Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք- խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News

․

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի զոր­քերի ծառայության վարչության պետ, գնդապետ Ա.Պետրոսյանի ղեկավարությամբ ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում անցկացվել է հավաք-խորհրդակցություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, քննարկվել են զորամասերի ներքին վերակարգերի կազ­մակերպման, անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման, կայազորային կարգապահական վաշտերի օրվա կարգացուցակի խստացման, ռազմաուսումնական հաստատություններում զորքերի ծառայության ուսուցման, պահակային ծառայության օպտիմալացման ու տեսա­դիտարկման համա­կարգերի ներդրման խնդիրներ։

--00--ԱՀ

Տեսանյութեր