Հրդեհ Գյումրի քաղաքում․ մեկնել է երեք մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

աին

Հունվարի 20-ին, ժամը 20:48-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող գիշերային ակումբում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։46-ին, մարվել՝ 23։12-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 50 քմ։

--00--ՀԱ

Տեսանյութեր