Ամերիկահայ Ռեքս Կալամյանը գլխավորեց Հայաստանի հավաքականը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 21,  24 News

Ռեքս

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռեքս Կալամյանը, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

ՀԲՖ-ն ավարտել է բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի նշանակման հետ կապված:

«Դետրոյթ Փիստոնսի» ներկայիս մարզիչ Ռեքս Կալամյանը շուրջ 30 տարի աշխատում է NBA-ում:

Ամերիկահայ մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որը կանցկացվի հունիսի 28-ից հուլիսի 3-ը, Մալթայի Տա Քալի քաղաքում:

--00—ՄՀ

Տեսանյութեր