Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 33-ամյակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 21,  24 News

մխիթարյան

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 33-ամյակը:

Մխիթարյանը կարիերան սկսել է Երևանի «Փյունիկ»-ում։ Խաղացել է ուկրաինական «Մետալուրգ», «Շախտյոր», գերմանական «Բորուսիա-Դորտմունդ», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» ակումբներում:

Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, 10 անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: 

Հայ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Արսենալին»․ նա վարձավճարով հանդես է գալիս  իտալական «Ռոմա» ակումբում։

--00—ՄՀ