Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 21,  24 News

միիպ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Քրիստիննե Գրիգորյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ: 

Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունն առաջադրվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում։ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը թեկնածությանը դրական եզրակացություն է տվել։

--00—ՄՀ