Անհրաժեշտ է աշխատել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ. Զաս

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

նկար

Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը մնում է համեմատաբար կայուն։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է գործնական աշխատանք պետական ​​սահմանի սահմանազատման ու սահմանագծման ուղղությամբ»,- ասել է Զասը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Էնչեյի հետ զրույցի շրջանակում։

--00—ԼՄ