Blognews.am կայքի գլխավոր խմբագիրը հրավիրվել է ԱԱԾ՝ հարցաքննության

ԵՐԵՎԱՆՀՈՒՆՎԱՐ 30, 24News

Thumbnail

Blognews.am կայքի գլխավոր խմբագիրը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: Այս մասին Տեր-Նակալյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ։

«Մենք ապրում ենք Նոր Հայաստանում...

... որտեղ նախարարը կարծում է, որ հոգևորականը դպրոցում գործ չունի, իսկ տրանսվեստիտ ակիվիստը նախարարությունում` ունի...

... որտեղ ֆինանսական հանցագործության համար նստած հացադուլավորը մահանում ա բերդում, իսկ մարդասպան ահաբեկիչները վայելում են ազատության բերկրանքը ու բախտերն են փորձում ընտրություններում...

... որտեղ քաղաքի մեքենաների կեսը անֆառ ու անակումուկյատոր ա մնացել գողության զարթոնքից, իսկ ոստիկանությունը կրոնական թշնամանքի մասին հեքիաթներով է զբաղվում...

... որտեղ աղանդավորական կազմակերպության քմահաճույքով իրավապահ մարմինները ամենամեծ մեդիա միավորներին են բզբզում ու դա անում են օրինակ` այդ կազմակերպության անդամ հանդիսացող վարչապետի օգնականի միջոցով...

Ինձ վաղը հրավիրել են ԱԱԾ` հարցաքննվելու մի քրեական գործով, որը վերաբերում է լրատվամիջոցների միջոցով կրոնական թշնամանք հարուցելուն:

Ես վաղը փաստաբանի հետ գնալու եմ ԱԱԾ, որպեսզի տեսնեմ, թե ինչ են ինձանից ուզում և ինչու են ինձանից ուզում:

Գժուկներ ջան, դուք էլ մի շեղվեք ու ոչխար պահեք»: