Ստեղծվում է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Հասարակական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի թվային վերափոխման, թվային (էլեկտրոնային) հասարակության և տնտեսության ձևավորման ուղղությամբ իրականացվող բարեփոխումների և ծրագրերի, ինչպես նաև ոլորտում միջազգային գործընկերների հետ համագործակցության ու մասնավոր հատվածի հետ երկխոսության համակարգման նպատակով ստեղծվում է Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ (անգլերեն՝ Information Systems Management Board):

Կառավարման խորհրդի նախագահն ի պաշտոնե Հայաստանի թվայնացման բարեփոխումների ոլորտը համակարգող փոխվարչապետն է:

Կենտրոնական բանկի նախագահը պետք է առաջադրի կառավարման խորհրդի քարտուղարի թեկնածու, որը նշանակվում է կառավարման խորհրդի քարտուղար կառավարման խորհրդի նախագահի կողմից:

--00--ԿԿ

Տեսանյութեր