Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 767 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 21,  24 News

կորոնավիրուս

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 8 767 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս մասին գրել է 1TV.ge-ն։

Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 56 386 թեստ, այստեղից 35 725-ը՝ հակագենի արագ թեստով և 20 661-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 15,55%, վերջին 14 օրը –11,39%, վերջին 7 օրը – 12,76%:

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1 030 710 դեպք: Ապաքինվել է ևս 5 173 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 951 428:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 49 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 14 631 անձ:

Երկրում ընդհանուր կատարվել է 2 643 528 պատվաստում, օրական՝ 7 059:

Կարանտինի ռեժիմում է 39 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 4 342-ը:

--00—ՄՀ