Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 21,  24 News

Լավրով

 Այսօր առաջնահերթ խնդիրներն են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացի մեկնարկը, ինչպես նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը: Այս մասին ասված ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսում ստացված լրատվամիջոցների հարցերին գրավոր պատասխանում։

«Այս ոլորտներում առաջընթացի ձեռքբերումը հնարավորություն կտա էական առաջընթաց գրանցել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։ Մենք հետևողականորեն ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի կիրառման միջադեպեր, կան զոհեր։ 

Ըստ Լավրովի՝ անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման, դրան հաջորդող սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի աշխատանքը։  

--00—ՄՀ