Ճապոնիան խստացրել Է սահմանափակումները օմիկրոնի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

ղզցղզց

Ճապոնիայում հունվարի 21-ից ուժի մեջ են մտել լրացուցիչ սահմանափակիչ միջոցառումները COVID-19-ի օմիկրոն շտամի տարածման դեմ պայքարելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները:

Նման միջոցառումները մինչեւ փետրվարի 13-ը կգործեն երկրի ավելի քան 13 պրեֆեկտուրաներում, այդ թվում՝ Տոկիոյի մայրաքաղաքային օկրուգում: Նոր միջոցառումների շրջանակներում ռեստորաններին թույլատրվում Է աշխատել մինչեւ 21:00-ն, այն դեպքում, եթե հաստատությունն ալկոհոլ Է վաճառում, ապա դրանք պետք Է փակվեն մեկ ժամ ավելի շուտ՝ 20:00-ին:

Ճապոնիայի բնակչության մոտավորապես 80 տոկոսն ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու չափաբաժինները, սակայն բուստերային չափաբաժինները մատակարարվել են միայն 1 տոկոսին: Համավարակի ժամանակաշրջանում Ճապոնիայում գրանցվել Է կորոնավիրուսի 2 միլիոն դեպք, որոնցից 18,4 հազարն ավարտվել են մահվան ելքով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

--00—ՍԳ

Տեսանյութեր